Գեղարքունիքի մարզպետը Ռաֆիկ Գրիգորյանն է: Այսօր` հունիսի 28-ին ՀՀ կառավարությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացմամբ, հաստատեց այդ պաշտոնում Ռ. Գրիգորյանի թեկնածությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Ռ. Գրիգորյանի թեկնածությունը պաշտոնապես հաստատվել է:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ բոլորն էլ լավ ճանաչում են Ռ. Գրիգորյանին` նաեւ նրա պատգամավորական գործունեության շնորհիվ, եւ համոզմունք հայտնեց, որ մարզպետի աշխատանքները լավ կիրականացնի: