Հունիսի 26-ին, ժամը 17.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն հաղորդում էր ստացվել, որ իրենց հարեւան Արմենը, որը բնակվում է Սիսվան փողոցի թիվ 16 տանը, իր բակում աճեցնում է կանեփի բույսեր:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 27-ին պարզվել է, որ Արմենը 51-ամյա Արմեն Մ.-ն է (նախկինում դատված ՀՀ քրեական օրենսգքրի 177 հոդվածի եւ 268 հոդվածի մեղադրանքով): Նրան պատկանող տան բակի կից հողամասից հայտնաբերվել եւ առգրավվել է 20 գ կշռով կանեփի 3 բույս:
Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն:


























