Հունիսի 27-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Արմավիրի  բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 35-ամյա Սեւակ Ամիրխանյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա փետրվարի 9-ից ՌԴ Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով: