Հունիսի 27-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության»  բրիգադը Գարեգին Նժդեհի  հրապարակից «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 65-70 տարեկան մի կնոջ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.10-ին, «Ռենո Դասիա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հիշյալ կնոջը  եւ պատճառել վնասվածք:

Հունիսի 28-ին, ժամը 02.10-ին, վարորդը՝ ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: