Հունիսի 27-ին, ժամը 09.30-ին Արտաշատի խճուղում՝ ճանապարհային ոստիկանության պահակակետից 100 մ հեռավորության վրա, իրար են բախվել «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա եւ «FAW» 3377 մակնիշի ավտոբուս, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2102»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ քաղաքի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բուլղարական ավանի թիվ 35 տնակի մոտ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21214»-ի, որն էլ իր հերթին հարվածել է անցորդ մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 171 շենքի մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-Բենց»-ի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ին՝ Մասիս քաղաքի հատվածում, «Օպել-Կալիբրա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը եւ բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:



























