Հայաստանն այս ամառվա ընթացքում կարեւորագույն խնդիր ունի լուծելու` դուրս գալ օտար աստվածների տիրապետության տակից: Այս մասին, այսօր` հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով, Հայաստանն արտաքին քաղաքականության կառավարման տակ է գտնվում, քանի որ գտնվում է «օտար աստվածների տիրապետության տակ»: Մանուչարյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է ինքնակառավարման անցնել, ինչն ունեցել ենք քսան տարի առաջ, սակայն  կորցրել ենք:

Ըստ նրա նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը կլինի նախագահ, ԲՀԿ-ն կառաջադրի իր առանձին թեկնածուին, թե` ոչ, դրանից համակարգը չի փոխվի: «Արտաքին ուժերը դա պետք է որոշեն»,-ասաց Մանուչարյանը, նշելով, որ բազմազանությունը կպահպանվի` թե ռուսամետ, թե ամերիկամետ ուժերը կմնան:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի