ԱՄՆ-ում դիզայներ Սյուզան Բրեննանը միջոց է գտել զգալիորեն կրճատել հարսանեկան ծախսերը: Նա հարսնացուի համար զգեստ է հորինել զուգարանի թղթից: Զգեստի պատրաստման համար միջինը 10 փաթեթ թուղթ է պահանջվում:
Սովորական կտորի համեմատ այս նյութը շատ ավելի թեթեւ է, ընդ որում ոչ պակաս տոնական է դիտվում: Ըստ դիզայների, այդ զգեստը կգնահատեն ոճի եւ հումորի իրական զգացումով հարսնացուները, հաղորդում է 5-tv.ru-ն:



























