Google ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ամենամյա կոնֆերանսում առաջին անգամ ներկայացրել է համացանցին միացված ակնոցներ: Google Glass-ն աշխատում է որպես տեսախցիկ եւ ունակ է տեսաֆայլեր փոխանցել եւ լուսանկարներ անել: Ընկերության հիմնադիր Սերգեյ Բրինի խոսքով, ակնոցի արժեքը կազմում է 1,5 հազար դոլար եւ այն կարող են գնել միայն կոնֆերանսի մասնակիցները:
«Դա նոր տեխնոլոգիա է եւ մենք ցանկանում ենք, որ դուք օգնեք մեզ դրա հետագա զարգացման հարցում: Մենք ուզում ենք, որ այն հնարավորինս շուտ հայտնի այն մարդկանց ձեռքին, ում դա հետաքրքիր է:
Հիմա դուք իսկապես կարող եք առաջ լինել ողջ մոլորակից, իսկ ձեր աչքով տեսածը նույն վայրկյանին կարող են տեսնել միլիոնավոր մարդիկ»,-հայտարարել է Google ընկերության հիմնադիր Սերգեյ Բրինը:
Google Glass-ը կարողանում է լուսանկարել եւ տեսաձայնագրել համացանցի միջոցով: Դիսփլեյը տեղադրված է «ապագայի ակնոցների» վերին հատվածում, որպեսզի չշեղի այն կրողին:




























