Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 29-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռաֆիկ Գրիգորյանի` Գեղարքունիքի մարզպետ նշանակվելուց հետո նրա պատգամավորական մանդատն, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, բաժին կհասնի ցուցակի  112-րդ հորիզոնականը զբաղեցնող Սուքիաս Ավետիսյանին:

Համաձայն ընթացակարգի` մարզպետ դառնալուց հետո Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները կդադարեն, այնուհետեւ ԿԸՀ-ն նիստ կգումարի` քննարկելու նրա մանդատը Սուքիաս Ավետիսյանին հանձնելու հարցը:

Ի դեպ, չի բացառվում է, որ հունիսի 29-ին կայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որում կքննարկվի Սուքիաս Ավետիսյանի ` պատգամավոր դառնալու թեկնածությունը: