Հայաստանի առողջապահության նախարարության որեւէ աշխատակից այս պահի դրությամբ ազատման դիմում չի գրել: Այդ մասին, այսօր` հունիսի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար, հանրապետական կուսակցության անդամ Դերենիկ Դումանյանը:
Հիշեցնենք, որ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանավել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով, իսկ մամուլում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ նրա քաղաքական համախոհներն առողջապահության նախարարությունից դուրս են մղվում:
Սակայն Դ. Դումանյանը վստահեցրեց, որ իր համար կարեւոր չէ աշխատակցի քաղաքական կամ հասարակական հայացքները, կարեւորը նրա մասնագիտական ունակությունն է: «Ամենադժվարն ընդունում եմ դիմումներ ազատման մասին, կխնդրեմ դիմումը հետ վերցնի, բայց նաեւ դիմումը պետք է հարգել»,- ասաց Դ. Դումանյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























