Բաթումիի խոհարարները պատրաստվում են գերազանցել նախորդ տարվա սեփական ռեկորդը եւ պատրաստել եւս մեկ հսկայական խաճապուրի, որն այս անգամ կունենա 8 մետր երկարություն:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, աջարացի խոհարարների «գլուխգործոցի» երկարությունը նախորդ տարի եղել է 7 մետր: Գարգանտյուայի ոճով այդ խաճապուրիի պատրաստման համար օգտագործվել է 200 կգ ալյուր, 30 կգ ձեթ, 250 ձու եւ 100 կգ պանիր:
Նախորդ տարվա հսկա խաճապուրին ներկաները կերել էին ընդամենը 32 վայրկյանում, այն դեպքում, երբ 2010 թվականին 6 մետրանոց խաճապուրին կերել էին 5 րոպեում:
Ավանդույթի համաձայն, խաճապուրին կպատրաստի «Ոսկե բանալի» փուռը: Պատրաստումը տեղի է ունենում հունիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում:



























