Ռուսաստանը երբեք թույլ չի տվել եւ թույլ չի տա ոչ ոքի իր հետ խոսել ուժի լեզվով: Այդ մասին, այսօր` հունիսի 28-ին, ռազմական ակադեմիայի եւ համալսարանների շրջանավարտների պատվին հանդիսության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ընդգծելով ՌԴ-ի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքների անթույլատրելիությունը:
Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, Պուտինը վստահեցրել է, որ «ժամանակակից բանակի ստեղծումը, երկրի անվտանգության ամրապնդումը մեր համազգային ձեռքբերումներից մեկն է»: «Ռազմական ամբողջ կազմակերպության խնդիրը մեր երկրի խաղաղության ապահովումն է, օպերատիվ եւ համապատասխան արձագանքը ցանկացած սպառնալիքի, որտեղից էլ որ դա գա», - ամփոփել է նա:




























