Եգիպտոսի նավթի նախկին նախարար Սամիհա Ֆահմին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման` Իսրայելին գազ մատակարարելու պայմանագրերի կնքման ժամանակ ֆինանսական մեքենայությունների եւ պետությանը խոշոր չափի վնաս տալու համար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», 15 տարվա ազատազրկման է դատապարտվել նաեւ Իսպանիայում գտնվող եգիպտացի խոշոր գործարար Հուսեյն Սալեմը: Եվս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ նմանատիպ մեղադրանքներով դատապարտվել են 3-10 տարվա ազատազրկման: