Վրացի մի քանի տասնյակ ներգաղթյալներ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Բրյուսելում բողոքի ցույցերով են դիմավորել: Վրաստանի առաջնորդը մեկնել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)  հավաքին` Եվրամիության ղեկավարության հետ հանդիպելու:

Ինչպես Թբիլիսիի թղթակցին վկայակոչելով գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը, ակտիվիստները կապված բերաններով ցույցի են դուրս եկել` ցանկանալով ցույց տալ, որ Վրաստանում ոտնահարվում են մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Բացի այդ, նրանց ձեռքում արբանյակային ալեհավաքներ են եղել` որպես հիշեցում այն մասին, որ Վրաստանում օրերս «Գլոբալ TV» ընկերության 300 հազ. «ափսեներ» էին կալանքի տակ առել, որոնց միջոցով կարելի էր ընդդիմադիր ալիքներ դիտել: