Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման հարցը, կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այս հարցի շուրջ բանակցություններ են վարում, եւ հույս հայտնել, որ գործընթացը կավարտվի տարեվերջին:
Ի պատասխան դիտարկմանը, որ Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման դիմաց Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանի վարձակալման վճարը գերազանցող վարձ է սահմանվել, նախարարը նշել է, որ դրանք տարբեր հարցեր են:
«Այդ օբյեկտների վարձակալման վճարը միանման չէ: Եթե այն նույնը լիներ, քննարկումներ չէին անցկացվի», - ասել է Մամեդյարովը, գրում է «ԱՊԱ»-ն:




























