Տոսկանայի Պրատարիչիա քաղաքը` միջնադարում կառուցված 25 քարե տներով, ներկայացրել են eBay աճուրդում: Բնակիչները բնակավայրը լքել են կես դար առաջ:

Ինչպես հայտնում է Italia-ru-ն, տները պատկանում են Տոսկանայի տարբեր մասերում բնակվող մարդկանց: Երկար ժամանակվա ընթացքում նրանք փորձում են  վաճառել  դրանք: Շնորհիվ համացանցի` քաղաքապետարան են դիմել մի քանի ձեռնարկատերեր, որոնք խնդրել են տների մանրամասն  հատակագծերը:  

Տների վերականգնումից հետո Պրատարաչիան կդառնա զբոսաշրջության հիանալի վայր: Նրա հարեւանությամբ գտնվում են Բիբյենա եւ Պոպի գյուղակները, որոնք հայտնի են Վերածննդի ժամանակաշրջանի որմնանկարներ եւ լատինական ձեռագրեր ուեցող իրենց դղյակներով, ինչպես նաեւ ազգային այգին: