Մոսկվայի 76-ամյա բնակչուհին վիճել է ամուսնու հետ եւ սպանել` մուրճի մի քանի հարված հասցնելով գլխին, ապա մասնատելով մարմինը: Սարսափելի գտածոն արել թոռը, ով պատահաբար այցելել է տատիկին ու պապիկին:

Դեպքի վայր ժամանած հերթապահ խումբը սպանության կասկածանքով ձերբակալել է կնոջը, հաղորդում է Life News-ը:

76-ամյա կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածի հատկանիշներով, սակայն հաշվի առնելով տարիքը, նրան չեն կալանավորել: