Ռուսաստանը միջոց է գտել Սիրիա ուղղաթիռներ եւ զենիթահրթիռային համալիրներ  հասցնելու: Նրանք կուղարկվեն ռազմական օդանավով, այդ մասին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Ավելի վաղ ձախողվել էր այդ տեխնիկան Alaed-ով ուղարկելու փորձը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության  տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Սիրիան Ռուսաստանի ընկերն է, եւ Ռուսաստանն ընկերների առաջ կատարում է իր բոլոր պարտավորությունները: Ըստ նրա` Սիրիայի համար ուղղաթիռների առաջին խմբաքանակըն արդեն վերանորոգված է եւ ժամանակին կհասցվի պատվիրատուին: