«ԱրմենՏել» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերության բջջային ցանցում տեղի է ունեցել ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանում: «ԱրմենՏել» ՓԲԸ մասնագետներն աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ: Ներկայում կապն աստիճանաբար վերականգնվում է:

Ինչպես հայտնեցին NEWS.am-ին  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունում, ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար: 

«Մենք անում ենք ամեն հնարավորը` կարճ ժամկետում խափանումը վերացնելու համար և հուսով ենք, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի»,- ասվում է հայտարարությունում: