Իրաքում պայթյունների եւ հարձակումների հետեւանքով հունիսի 28-ին զոհվել է 12 մարդ, մոտ 50-ը վիրավորվել են:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ականապատված մեքենան պայթել է Բաղդադի բազմամարդ շուկայում: Զոհվել է 8 մարդ, եւս 30-ը վիրավորվել են:

Բաղդադից 25 կմ հյուսիս գտնվող Թաջի քաղաքում 2 մարդ զոհվել է, եւս 15-ը վիրավորվել են միանգամից երկու մեքենաների պայթյունի հետեւանքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սամարրա քաղաքում անհայտ անձինք գնդակահարել են դիմադրության երկու մարտիկների, որոնք կռվում էին «Ալ-Կաիդայի» գրոհայինների դեմ: