ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կրկին Վրաստան կայցելի այս տարվա սեպտեմբերին: Այդ մասին, այսօր` հունիսի 28-ին, հայտնել է փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն` Թբիլիսիում դաշինքի ղեկավար Ալեքսանդր Վերշբոուի հետ հանդիպումից հետո:

Ըստ Բարամիձեի` կողմերը վերանայել են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների բոլոր բնագավառները: «Չիկագոյի գագաթաժողովն ակնհայտ հաստատումն էր, որ Վրաստանը կանգնած է ՆԱՏՕ-ին անդամագրվելու շեմին», - նշել է փոխվարչապետը, հաղորդում է  «Գռուզիա օնլայնը»:

Վերշբոուն իր հերթին նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են վերջին շրջանում Վրաստանի ձեռք բերած առաջընթացը: Սակայն, ըստ նրա, պաշտպանության ոլորտում բարեփոխումները պետք է շարունակվեն: