Ռուսաստանի Քննչական կոմիտեն նշել է 2012 թվականի փետրվարի 14-ին վոլգոգրադյան «Բելաջիո» սրճարանի պայթյունի եւ հրդեհի պատճառը, որի ժամանակ տուժել էին նաեւ հայեր: Դեպքը տեղի է ունեցել գազային ջեռուցիչի պատճառով, որը նախատեսված է եղել փակ տարածություններ համար:
Սրճարանի տեր Անդրեյ Կոշկդաեւին մեղադրանք է ներկայացվել հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, որն անզգուշության հետեւանքով հանգեցրել է առողջության ծանր վնասի: Նա մեղադրվում է նաեւ այնպիսի ծառայությունների մատուցման մեջ, որոնք չեն համապատասխանում սպառողների կյանքի կամ առողջության պահանջներին, հայտնում է rbc-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վոլգոգրադի «Բելաջիո» սրճարանում 2012 թվականի փետրվարի 14-ին հրդեհ էր տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել էին 23 մարդ: Բոլոր նրանք ստացել էին տարբեր աստիճանի ծանրության այրվածքներ:
Հրդեհի ժամանակ տուժել էր Հայաստանի քաղաքացի Սվետլանա Ղազարյանը, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքացիներ Շահնազյան Աննան, Սահակյան Ելենան, Ղազարյան Հովհաննեսը, Աբրահամյան Արթուրը եւ Մուրադյան Արսենը:



























