ԱՄՆ նախագահի վարչակազմի վարչաբյուջետային վարչության նախկին տնօրեն, «Citigroup»-ի փոխնախագահ Փիթեր Օրզագը «Bloomberg»-ում հոդված է հրապարկել գազի` որպես վառելիք օգտագործելու օգուտների մասին եւ բերել Հայաստանի օրինակը:
Հեղինակը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը հայտնի չէ որպես համաշխարհային առջատար, սակայն նա առնվազն մեկ ռեկորդ ունի. այդ երկրում մեքենաների 75%-ն աշխատում է բնական գազով»:
Այնուհետեւ Օրզագը նկարագրել է իրավիճակն իր երկրում. «ԱՄՆ-ում, օրինակ, գազով մեքենաների մասնաբաժինը ցածր է 0,1%-ից, չնայած նրան, որ վերջին մի քանի տարվա ընթացքում բնական գազի գինը մի քանի անգամ նվազել է: Հաշվի առնելով ԱՄՆ-ի կախվածությունը նավթից, բնական գազի լայնածավալ օգտագործումը տրանսպորտի բնագավառում շահավետ կարող է լինել»:



























