Քալիֆորնիայի արգելոցում սատկել է Մայքլ Ջեքսոնին պատկանող էգ վագրը: Թրիլլեր անունով 13-ամյա գիշատիչը երիկամների քաղցկեղից մահացել է դեռեւս հունիսի 11-ին, սակայն նրա մահվան մասին տեղեկատվությունը մամուլոմ միայն այսօր է ի հայտ եկել:
Բենգալյան վագր Թրիլլերը եւ նրա եղբայր Սաբուն Ջեքսոնի հետ բնակվում էին «Նեվերլենդ» ագարակում, սակայն 2006թ. երգիչը լքել է ագարակը եւ կենդանիներին հանձնել դերասանուհի Թիփփի Հերդենին պատկանող արգելոց, գրում է lenta.ru-ն:
Փոփ արքան կենդանիներին արգելոց հանձնելուց հետո ոչ մի անգամ չի այցելել, չի հետաքրքրվել նրանց առողջությամբ, ֆինանսական օգնություն չի հատկացրել:
Սաբուն ներկայումս ողջ է, նրա առողջական վիճակը անհանգստացնող չէ:




























