Աթենքի Ակրոպոլիսում տղամարդը ցած է նետվել 100 մետր բարձրությունից եւ մահացել: Ըստ ամենայնի, դա ինքնասպանություն է եղել, կարծում են տեղի ոստիկանները:
Մոտ 45 տարեկան տղամարդը զբոսաշրջիկների աչքի առջեւ թռել է բլրից եւ ընկել ուղիղ Դիոնիսոսի թատրոնի ավիրակների վրա, հայտնել է Athens News թերթը` վկայակոչելով ականատեսներին:



























