Ուզբեկստանը դադարեցնում է անդամությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այդ մասին հայտարարել է դիվանագիտական աղբյուրը Մոսկվայում:
Ավելի ուշ ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատել է, որ Տաշքենդը նոտա է ուղարկել` տեղեկացնելով ՀԱՊԿ-ին անդամությունը դադարեցնելու մասին:
«Ներկայումս կազմակերպության փորձագետները գնահատում են քարտուղարություն ստացված փաստաթղթերը, դրանց իրավաբանական փորձաքննությունը եւ պատրաստվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների զեկույցը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նա չի մանրամասնել Ուզբեկստանի որոշման պատճառները:
Ուզբեկստանն արդեն դուրս եկել էր 1999թ., սակայն 2006-ին վերականգնել էր անդամությունը ՀԱՊԿ-ին:
Ներկայումս ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
ՀԱՊԿ ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին:




























