Մեծ Բրիտանիայում ձվի դեղնուցի մեջ տոստերի միաժամանակյա թրջման ռեկորդ են սահմանել, ռեկորդը սահմանել են բրիտանացի հարյուր զինծառայողներ:

Այս ակցիայով ավարտվել է միջոցառումների շարքը` նվիրված Ելիզավետա 2-րդ թագուհու կառավարման «ադամանդե» տարեդարձին եւ Լոնդոնի Օլիմպիադային:

Թագավորական գվարդիայի գնդի հարյուրյակը դուրս է եկել Վելինգթոնյան զորանոցներից, հրամանատարներից ստացել մեկական ձու եւ երկու կտոր տոստ: Նրանք միաժամանակ թրջել են տոստերը, եւ ռեկորդը սահմանել առաջին իսկ փորձից: Գինեսի ռեկորդների գրի ներկաայցուցիչը անմիջապես արձանագրել է այն:

Գործողությունն անվանվել է «Զինվորները զինվորիկներ են թրջում»: Անգլիայում ձվով մատուցվող տոստը «զինվորիկ» է կոչվում: