Առաջիկա ամիսներին Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կմտնեն ստագնացիայի փուլ: Այդ մասին Կովկասի լրագրողների ցանցում կայացած օնլայն-ասուլիսում հայտարարել է Deutsche Welle-ի ռուսական խմբագրության գլխավոր խմբագիր Ինգո Մանթոյֆելը: Պատճառը ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններն են:
Մյուս կողմից, ըստ Մանթոյֆելի, փաստը, որ Վլադիմիր Պուտինը կրկին դարձավ Ռուսաստանի նախագահ, իհարկե, չի նպաստում հարաբերությունների բարելավմանը: «Բայց ստագնացիայի փուլը դրանով պայմանավորված չէ: Նույնիսկ եթե պետության ղեկին լիներ Մեդվեդեւը, դա դժվար թե ազդեր իրավիճակի վրա»,- նշել է բանախոսը:
Ըստ Մանթոյֆելի, միայն ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ բան կարող է փոխվել:



























