Նավթի գների անկումն ավելի կտրուկ ռիսկեր է ստեղծում ԱՊՀ-ից հումքի արտահանողների եւ այն երկրների համար,  որոնք կախվածության մեջ են Ռուսաստանից  արտահանման եւ դրամական փոխանցումների մասով. դրանց շարքում են բալթյան երկրներն ու Հայաստանը:  Այս մասին ասվում է  միջազգային վարկանիշային «Fitch Ratings» գործակալության հրապարակած «Sovereign Review and Outlook» զեկույցում:

Զեկույցում, ընդհանուր առմամբ, նշվում է, որ եվրագոտում ճգնաժամն ավելի շատ  անդրադառնում է Եվրոպայի զարգացող շուկաների հեռանկարների, քան մյուս շուկաների վրա: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, գործակալությունը կարծում է, որ տարածաշրջանն արտաքին ռիսկերի դիմագրավման առումով գտնվում է ավելի լավ վիճակում, քան 2008 - 09 թթ-ին:

ԱՊՀ-ի համար ճնշումը կզգացվի հիմնականում նավթի եւ հումքային մյուս  ապրանքների գների անկումով, հաղորդում է Reuters-ը: