Ժամանակակից արվեստի աճուրդին Christie`s տունը վաճառել է Իվ Կլյայնի` վարդագույն ներկով եւ սպունգներով նկարված ստեղծագործությունը 36,8 մլն-ով, իսկ Ժան-Միշել Բասկյիի` խփած աչքով հրեշի նկարը` 20,2 մլն դոլար ռեկորդային արժեքով:
Իվ Կլյայնի «Le Rose du bleu» կտավը մասնակցել է նկարչի բոլոր հետահայաց ցուցադրություններին, իսկ վերջին տասնամյակներին պահվում էր դե Մենիլ ընտանիքի հյուսթոնյան հավաքածուում: Վաճառելով կտավը`Christie`s-ը գերազանցել է երկամսյա ռեկորդը, երբ վաճառել էր Կլյայնի «Կրակ-գույն» կտավը` 36,5 մլն դոլարով:
33,6 մլն դոլարով վաճառվել է Ֆրենսիս Բեկոնի «Ուրվագիծ ինքնադիմանկարին», 19,8 մլն դոլարով` Գերհարդ Ռիխտերի «Կառուցվածք» կտավները: Ընդամենը Christie`s-ը վաճառել է 207 մլն դոլարի ստեղծագործություններ:




























