Շուրջ 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ոստիկանը ՌԴ Իրկուտսկի մարզի Անգարսկ քաղաքում 20 տարիների ընթացքում սպանել է 29 կնոջ: Սերիական մարդասպանի ինքնությունը հնարավոր է եղել պարզել ԴՆԹ անալիզի արդյունքների շնորհիվ:
Ինչպես հաղորդում է «Իզվեստիան», պարզվել է, որ 20 տարի շարունակ քաղաքը սարսափի մեջ պահած մոլագարը ոստիկանության տեղի բաժանմունքի նախկին օպերատիվ աշխատակից 48-ամյա Միխայիլ Պ.-ն է:
Այս տարվա մարտին կանանց դաժան սպանությունների շարքի առթիվ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում, քննիչները մարդկանց նկարագրության համաձայն բոլոր ենթադրյալ կասկածյալներից գենետիկ նյութի օրինակներ են վերցրել եւ դրանք համեմատել զոհերի մարինների վրային վերցված նյութերի հետ: Վկայի կարգավիճակով հանդես եկող ոստիկանության սպան որոշել է չերկարացնել եւ ամեն բան խոստովանել է:
Միխայիլի զոհերի մեծ մասը` թվով 25 մարդ, 19-28 տարեկան երիտասարդ կանայք են: Եվս 4 զոհ 35-40 տարեկան են: Գրեթե բոլոր զոհերը սպանության պահին խմած են եղել: Նրանց մարմինները գտել են Անգարսկին հարակից անտառում եւ ճանապարհների:
Բոլոր դեպքերում, բացառությամբ մեկի, մոլագարը բռնաբարել է կանանց, որից հետո սպանել է:




























