Հայտնի «օրենքով գող» Ավթանդիլ Խեցուրիանին հունիսի 27-ին Մոսկվայից արտաքսվել է հայրենի Վրաստան:

Ինչպես հայտնում է «ՊրայմՔրայմ» գործակալությունը, 40-ամյա Խեցուրիանին, ով ավելի հայտնի է «Ավտոբոքսյոր» մականունով, Ռուսաստանի տարածքում գտնվում էր ապօրինի կերպով: Նրան արտաքսել են Մինուսինսկի բանտից ազատվելուց անմիջապես հետո:

Խեցուրիանին պատիժ էր կրում թմրանյութերի համար: