Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը ձերբակալվել է նորվեգական Քրիստիանսան քաղաքի օդանավակայանում` մարիխուանա անցկացնելու փորձի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը, ռեփերի մոտ գտնվող մարիխուանայի քանակությունը գերազանցում էր Նորվեգիայում թույլատրվող քանակությունը: Մարիխուանայի հոտը մաքսատանը զգացել էր հատուկ վարժեցված շունը:

Սնուփ Դոգը տուգանվել է 8,6 հազար դոլարով եւ ազատ արձակվել:

Ռեփերն ուղեւորվում էր Նորվեգիայի հարավում գտնվող Քրիստիանսան քաղաք` երաժշտական փառատոնին մասնակցելու: