Ամերիկյան գիտնականները պատվաստանյութ են մշակում, որն ունակ է հետ պահել մարդուն ծխելուց:

Ինչպես հաղորդում է Vitaportal.ru-ն, Վեյլ Կոռնելի բժշկական քոլեջի հետազոտողների կողմից մշակված պատվաստանյութը հակամարմին է ստեղծում, որը թույլ չի տալիս նիկոտինին հասնել ուղեղին: Իսկ դա, իր հերթին, թույլ չի տալիս ծխողին հաճույք ստանալ ծխելու պրոցեսից:

Ներկայումս գիտնականները փորձարկում են կատարել մկների վրա, որոնք ցույց են տվել, որ պատվաստանյութը 85 տոկոսով նվազեցնում է ուղեղում նիկոտինի կոնցենտրացումը:

Պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա դեռ չի կատարվել: