Պակիստանի հյուսիս-արեմուտքնում գտնվող Կվետտե քաղաքում, այսօր` հունիսի 28-ին, պայթյունի հետեւանքով 18 մարզ է զոհվել, եւս 30-ը վիրավորվել է: Ահաբեկչությունը կատարվել է պայթուցիկ սարքի օգնությամբ, որը գործի է դրվել շուրջ 40 շիա ուխտավորներով լի ավտոբուսի մոտ: Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, զոհերից 3-ը ուխտավորներին ուղեկցող ոստիկաններ են: Վիրավորներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, ավտոբուսի ուղղությամբ կրակ է բացվել:
Այս ահաբեկչության հետ միաժամանակ եւս մեկ հզոր պայթյուն է որոտացել Հայբերի մարզում, ճանապարհ վրա, երբ այդտեղով անցնում էր բանակային պահակախումբը: Զոհվել է կառավարական զորքերի 7 զինծառայող, եւս 4-ը վիրավորվել է:
Տեղի իշխանությունները կասկածում են, որ ահաբեկչությունների շարքը իրականացրել է «Թեհրիք-է Թալիբա-է Պակիստան» (Պակիստանի թալիբների շարժում) խմբավորումը:



























