Սանկտ-Պետերբուրգի բնակիչ Յուրի Սիմակովն իր տանը վիճել է կնոջ հետ, հանել երեք դանակ, սպանել նրան, ապա դուրս նետվել փողոց ու մերկ վազվզել: Կնոջ սպանությունը ռիտուալ բնույթ կրել, Սիմակովը վստահ է եղել, որ այդկերպ դեւերին է վանում կնոջ իջից, իսկ վերքերն իրենք իրենց կբուժվեն:
NEWSru.com-ը ներկայացնում է հատված դատախազության հաղորդագրությունից. «Յուրի Սիմակովը գտնվում էր տանը կնոջ հետ: Նա նախապես էր պատրաստվել սպանությանը եւ երեք դանակ պատրաստել: Վիճելով կնոջ հետ` նա հերթով հարվածել էր դրանցով կնոջ կարեւոր օրգաններին»:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, Սիմակովը ձերբակալված է:



























