Եգիպտոսի նոր նախագահի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ի առավոտյան` երկրի Սահմանադրական դատարանի գլխավոր սրահում, բազմաթիվ հյուրերի, զինվորականների, Եգիպտոսի հասարակական եւ քաղաքական գործիչների առաջ:
Հունիսի 24-ին Մուրսին պաշտոնապես հայտարարվել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող: Հունիսի 30-ին նա պետք է նախագահական երդում տա, որից հետո տեղի կունենա պաշտոնական հանդիսավոր արարողությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մուրսին կտրականապես հրաժարվել է արարողությանը որեւէ արտասահմանցու ներկայությունից, հայտարարելով, որ «նման միջոցառմանը պետք է ներկա լինեն միայն Եգիպտոսի քաղաքացիները»:
Հունիսի 28-ի նիստին որոշում էր կայացվել երդման արարողությունը չանցկացնել դրսում: Բանն այն է, որ եգիպտական հայտնի հասարակական գործիչները, քաղաքական կուսակցությունները եւ երիտասարդական հեղափոխական կազմակերպությունները Մուրսիին` որպես Եգիպտոսի առաջին ազգընտիր ղեկավարի, կոչ են արել երդվել Կահիրեի կենտրոնական հրապարակներից մեկում` բազմահազարանոց լսարանի առջեւ:




























