Ուզբեկստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից Աֆղանստանի նկատմամբ կազմակերպության ունեցած ծրագրերի հետ անհամաձայնության պատճառով: Այդ մասին հունիսի 29-ին գրում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով Ուզբեկստանի ԱԳՆ-ի աղբյուրին:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ուզբեկստանը բողոքի նոտա էր ուղարկել ՀԱՊԿ-ի քարտուղարություն: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել էին:
«Մեզ ձեռնտու չեն ՀԱՊԿ-ի ռազմավարական ծրագրերը աֆղանական ուղղությամբ, Ուզբեկստանում նախընտրում են երկկողմ հարաբերություներ այդ երկրի հետ: Բացի դրանից, Տաշքենդին ձեռնտու չէ ՀԱՊԿ երկրների նկատմամբ ռազմական համագործակցության ուժեղացումը», - հրատարակությանն է պատմել Ուզբեկստանի ԱԳՆ-ի աղբյուրը:
Միջին Ասիայի գծով մասնագետ Վադիմ Կոզյուլինը կարծում է, որ, ԱՄՆ-ի հետ որոշակի պայմանավորվածություններից ելնելով, Ուզբեկստանը հուսով է, որ իր տարածքում նորից ռազմակայան կբացվի: ՀԱՊԿ շրջանակներում այն պետք է համաձայնեցվեր համախոհների հետ:



























