ԵՄ-ի երկրների առաջնորդները համաձայնեցրել են 120 միլիարդ դոլար ծավալով փաթեթի ընդունման հնարավորություը, որն անհրաժեշտ է եվրագոտու երկրների տնտեսության աճի եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով ԵՄ երկրների առաջնորդների գագաթաժողովում, ընդգծել է, որ որոշումը պետք է կայացվի անմիջապես, հայտնում է «utro.ru»-ն:
Միաժամանակ, Իտալիան եւ Իսպանիան պահանջում են իրենց համար վարկերի տոկոսների նվազեցում:




























