Բրիտանացի կին գրող Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը վաճառքի ռեկորդ է սահմանել փափուկ կազմով վեպերի շարքում: 11 շաբաթվա ընթացքում գիրքը վաճառվել է միլիոն օրինակով: Նախկինում ռեկորդը պատկանում էր Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» վեպին` միլիոն օրինակը վաճառվել էր 36 շաբաթվա ընթացքում:
Է. Լ. Ջեյմսի վեպը նաեւ ռեկորդ է սահմանել փափուկ կազմով գրքերի շաբաթական վաճառքում` 397 հազար 889 օրինակ: Դա 30 հազար օրինակով ավելի է, քան 2008 թվականին Ջոան Ռոուլինգի վեպը:
«Մոխրագույնի հիսուն երանգները» վեպն էրոտիկ եռագրության առաջին մասն է: Բոլոր երեք վեպերը վաճառվոմ են ավելի լավ, քան մնացած գրքերը վարկանիշի առաջին հարյուրյակում, հայտնում է BBC-ն:
Amazon համացանցային խանութը հայտնել է, որ «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպն առաջին գիրքն է, որը հասել է Kindle էլեկտրոնային գրքի վաճառքի 1 միլիոն օրինակի:
«Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը պամում է միլիարդատեր Քրիստիան Գրեյի եւ բանասիրական ֆակուլտետի անմեղ ուսանողուհի Անաստասիա Սթիլի բուռն փոխհարաբերությունների մասին:
Universal Pictures ընկերությունն արդեն ձեռք է բերել վեպի էկրանավորման իրավունքները:




























