Ամերիկացի զինվորը կրակ է բացել ծառայաիցների վրա եւ սպանել ջոկատի հրամանատարին: Հրազենային վնասվածքներով երկու մարդ տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքը տեղի է ունեցել «Ֆորտ Բրեգ» ռազմակայանում  (Հյուսիսային Կարոլինա նահանգ):

Հրաձիգը փորձել է ինքնասպան լինել` գլխին կրակելով, սակայն անհաջող, նա տեղափոխվել է հիվանդանոց:

Տվյալներ կան, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է եւս մեկ զինվոր, հաղորդում է rbc-ը` հղում անելով CNN-ին:

Ռազմակայանի ներկայացուցիչ Քեւին Արատան հայտնել է, որ դեռեւս հստակ տեղեկություն չկա հանցագործության դրդապատճառների վերաբերյալ: