Պրիմորյան մարդակերը, որը մորթել եւ կերել էր իր բաժակակցին, օրերս եւս երկու սպանություն է խոստովանել:

Նա ցույց է տվել զոհերի թաղման տեղն իր տան շրջակայքում, մնացորդները հայտնաբերվել են:

Ինչպես գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդան», դեռեւս հայտնի չէ, թե արդյոք կերվել են այդ մարդիկ: Նրանց մարմինները վաղուց չորացել են եւ մնացել են միայն կմախքները: Ձերբակալվածին դեռեւս մեղադրանքներ չեն ներկայացվել այդ սպանությոնների առիթով: Նրան սպասվում է հոգեբուժական փորձաքննություն: 

Այս տարվա մարտի 21-ին խնջուքի ժամանակ 35-ամյա տղամարդը դանակով սպանել էր իր  բաժակակից ընկեր Ապոլոն Կոչնեւին, որը մշտական բնակության վայր չուներ: Հետո մի ուրիշ ընկերոջ հետ նրանք մի քանի օր կերել էին սպանվածի միսը: