Սատուրնի խոշորագույն արբանյակի` Տիտանի վրա, գոյություն ունի ստորերկրյա օվկիանոս, պնդում են աստղագետները: Օվկիանոսի գոյության մասին տվյալները  ստացվել են  ՆԱՍԱ-ի միջմոլորակային «Կասինի» կայանից:

Գիտնականները կարծում են, որ օվկիանոսը գտնվում է մոլորակի սառցե մակերեւույթի տակ` 100 կմ խորության վրա: Բացի Տիտանից ստորերկրյա օվկիանոսներ  կարող  են  ունենալ նաեւ Յուպիտերի Եվրոպան եւ Սատուրնի փոքիկ արբանյակ Էնցելադեն, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Գիտնականները պնդում են, որ Տիտանում ջրի առկայությունը պատադիր չէ, որ կյանքի առկայութան նշա լինի այդ մոլորակում: