Չինաստանի հարավային հատվածում նավթային ցիստեռնի պայթյունը 20 մարդու կյանք է խլել: Բացի այդ, 14 մարդ վիրավորվել են:

Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 29-ին Գուանդուն նահանգում: Ավտոցիստեռնը պայթել է Գուանչժոու քաղաքի արագընթաց մայրուղում: Միջադեպի պատճառ է դարձել ավտոցիստեռնի բախումը բեռնատարի հետ: Վթարի արդյունքում վառելիքը արտահոսել եւ բռնկվել է: Ցիստեռնում ընդամենը 40 տոննա վառելիք է եղել, գրում է «Իզվեստիան»:

Կրակը տարածվել է մայրուղուն կից անտառահատման գործարանում, բռնկվել են նաեւ այլ մեքենաներ: Ընդհանուր թվով երեք մոտոցիկլետ եւ վեց բեռնատար է այրվել: