Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ-ի նախագահի մամլո ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ ավելի ակտիվ եւ համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա:



























