Սաուդյան Արաբիայի  զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի: Թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կարգադրություն է ստորագրել «տարածաշրջանի անհանգիստ իրավիճակի պատճառով»:

Լրագրողների ձեռքում է հայտնվել բարձրաստիճան հրամանատարներին եւ երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարներին ուղղված հրամանը: Փաստաթուղթը թվագրված է 2012թ. հունիսի 27-ով, դրանում հրամայված է  նախապատրաստվել արտաքին թշնամու հարձակմանը եւ ահաբեկչական գործողություններին դիմակայելուն, գրում է rbc-ն:

Սիրիական ՀՀՊ համակարգի կողմից թուրքական ռազմական օդանավը ոչնչացնելուց հետո տարածաշրջանում իրավիճակը սրվել եւ նոր մակարդակի է հասել: Համատեղ սահմանի շրջանում նկատվում է Թուրքիայի զինված ուժերի  ստորաբաժանումների աշխուժացում:

Արեւմտյան երկրներն առայժմ փորձում են ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով հաղթահարել եւ կոչ են անում զերծ մնալ զինված հակամարտությունից:

Սաուդյան Արաբիայի իշխանություններն աջակցում են սիրիական ապստամբներին: