Երեւան-Գառնի ճանապարհի 11-րդ կմ-ին, հունիսի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված «ԿՌԱԶ»-ի հետնամասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: