Ամբողջ աշխարհում Gmail փոստային ծառայությունից օգտվողների թիվը կազմում է 425 միլիոն մարդ: Այդ մասին Google ընկերությունը հաղորդել է I/O կոնֆերանսի երկրորդ օրը, գրում է TechCrunch-ը:

Սա նշանակում է, որ 2012թ. հունվարից ի վեր, երբ ընկերությունը զեկուցել էր Gmail-ի 350 միլիոնանոց լսարանի մասին, օգտվողների թիվն ավելացել է 75 միլիոնով:

Google Chrome-ի լսարանը կազմում է 310 մլն ակտիվ օգտվող, գրում է lenta.ru-ն:

Stat Counter-ի տվյալներով, 2012թ. մայիսին Chrome-ը տարածվածությամբ գերազանցել է Internet Explorer-ին` վարկանշային ցանկում առաջին հորիզոնականն զբաղեցնելով:

Միաժամանակ, այլ ծառայության` NetMarketShare-ի տվյալներով, Microsoft-ի արտադրանքից օգտվում է օգտագործողների 54%-ը, այն դեպքում, երբ Chrome-ի բաժինը կազմում է  20%-ից մի փոքր պակաս, այնպես, ինչպես Firefox-ինը: