Երեւանում, հունիսի 28-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հ. Ներսիսյան փողոցի թիվ 12/6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: