ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է 40-ից ավելի մարդ, որոնցիցի 39-ը մանկական սպորտային ճամբարի սաներ են: Ոստիկանության տվյալներով, միմյանց են բախվել 4 ավտոբուսներ:

Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, ընդհանուր առմամբ, 4 ավտոբուսներում եղել է 9-10 տարեկան ավելի քան 100 երեխա, հիմնականում երիտասարդ մարզիկներ:

Տուժած երեխաների մի մասը եւ երկու մեծահասակ տեղափոխվել են հիվանդանոց: